Հյուսիսային Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսային Ամերիկա
Location North America.svg
Տարածք 24,250,000[1][2] կմ2
Բնակչություն 565․265․000 (2013)
Բնակչ. խտություն 22,9 մարդ/կմ²
Երկրներ 23 պետություն
Լեզուներ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն։


Հյուսիսային Ամերիկա (անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։

Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրելանդիան,որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը , աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին:

Աշխարհագրական դիրք

Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբրադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։

Ափագիծ

Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Դրա պատճառը վաղ անցյալում սառցապատման երևույթն է։ Հյուսիսում գտնվում են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան (2,2 միլիոն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզեխումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզեխումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հայիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։

Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիայի ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզեխմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

Հայտնի են Դևիսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յուկատանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։

Արևելքում՝ Ֆանդի ծոցում, դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, որ հասել է 18 մետրի։

Պանամայի նավարկելի ջրանցքը

Մակերևույթ

Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում (նեոգենում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզեխումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են պրերիա)։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։

Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են Կորդիլերներ կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մաք Քինլին, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում Ժայռոտ ու Առափնյա լեռների միջև ընկած Մեծ Ավազան սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։

Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։

Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը՝ Մահվան հովիտը (- 85 մ.)։

Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան հին, քայքայված լեռները։

Օգտակար հանածոներ

Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և Մեծ լճերի հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։
Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Հետաքրքիր փաստեր

Հյուսիսային Ամերիկայում իսկ ավելի կոնկրետ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ 1869 կիլոմետր երկարությամբ։ Հյուսիսային Ամերիկայում կա ավելի շատ լիճ քան կա ամբողջ աշխարհում։

Ջրագրություն


Կլիմա

1rightarrow.png  Տե՛ս նաև Հյուսիսային Ամերիկայի կլիման ձևավորող գործոններ  

Տես նաև

Ծանոթագրություններ