Նաիրի Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաիրի Սեդրակյան
Nairi Sedrakyan.jpg
Սեդրակյանը Մոսկվայում
Ծնվել է հուլիսի 25, 1961 (57 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Նինոծմինդա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս
Ամուսին Մարգարիտա Կարապետյան
Երեխաներ Անի Սեդրակյան, Հայկ Սեդրակյան

Նաիրի Սեդրակյանը հայ մաթեմատիկոս է, ով ներգրավված է եղել մաթեմատիկայի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, լինելով` Հայաստանում կազմակերպվող մաթեմատիկայի օլիմպիադաների ղեկավար[1], Հայաստանը մաթեմատիկյաի միջազգային օլիմպիադայում ներկայացնող թիմերի մարզիչ, մաթեմատիկյաի միջազգային օլիմպիադայի ժուրիի և խնդիրների ընտրման կոմիտեյի անդամ[2], Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի ժուրիի անդամ[3], Մետրոպոլիտների միջազգայի օլիմպիադայի խնդիրների ընտրման կոմիտեյի անդամ[4]: Նա նաև հեղինակ է մի շարք խնդիրների, որոնք առաջադրվել են վերը նշված օլիմպիադաներում: Սեդրակյանը հեղինակ է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պատմության մեջ ամենադժվարին խնդիրներից մեկին` քսաներեքերորդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հինգերորդ խնդրին[5][6]: Այս խնդիրը համարվում է ամենադժվարիններից մեկը, քանի որ ամենաուժեղ երկրների թիմերից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) ոչ մեկին էլ չհաջողվեց լուծել այն[7][8][9]: Ավելին` Չինաստանը ներկայացնող թիմի մասնակիցները այդ խնդրի դիմաց ստանալով 0 միավոր զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը, զրկվելով առաջին կամ երկրորդ հորիզոնականներից: 2014 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմում, որը կոչվում է «X+Y» կամ «Երիտասարդ, փայլուն միտքը», այս խնդիրը համարվում է ամենաբարդ խնդիրը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պատմության մեջ[10]: Սեդրակյանը հեղինակ է նաև չորս այնպիսի խնդիրների, որոնք ընտրվել են Ռումինիայում կայացող մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հարցաշարի համար: Նրա աշակերտներից հինգին հաջողվել է վաստակել 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ Հարավային Կորեայում կայացած քառասունմեկերրորդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում[11]: Ընդ որում աշակերտներից մեկին` Սևակ Մկրտչյանին ընդամենը մեկ միավոր էր պակասում ոսկե մեդալ ստանալու համար[12]: Այնուհանդերձ, Արթուր Պողոսյանը, ով Նաիրի Սեդրակյանի առաջին աշակերտներից էր, հետագայում վաստակեց ոսկե մեդալ, որը մինչ այժմ Հայաստանի թիմի կողմից վաստակված միակ ոսկե մեդալն է : Քանի որ բոլոր այս աշակերտները նույն դպրոցից էին, որտեղ Սեդրակյանը դասավանդում էր, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրան շնորհեց Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ հեղինակային անունը: Սեդրակյանը հատուկ նվեր ստացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից[13]: Նրա որդին` Հայկ Սեդրակյանը ևս մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի մեդալակիր է[14] [15] [16] :

Նաիրի Սեդրակյանը հեղինակ է 14 գրքի և շուրջ 70 հոդվածի տարբեր երկրներում (ԱՄՆ, Շվեյցարիա, Հարավային Կորեա, Ռուսաստան) խնդիրների լուծման և մրցութային մաթեմատիկյաի թեմաներով[17][18]:

Վաղ կյանք և կրթություն

Նաիրի Սեդրակյանը ծնվել է Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նինոծմինդա քաղաքում: 14 տարեկանում նա լքում է Նինոծմինդան` կրթությունը Երևանում շարունակելու նպատակով: Երևանում ընդունվում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց: Կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, որը համարվում էր համալսարանի ամենաբարդ ֆակուլտետներից մեկը:

Աշխատանքային գործունեություն

Նաիրի Սեդրակյանի աշակերտներից քսանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում մեդալակիր են (1 ոսկե մեդալ, 4 արծաթե մեդալ, 15 բրոնզե մեդալ): Վերը նշված մեդալների քանակը կազմում է Հայստանի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի թիմերի բերած մեդալների կեսից ավելին[19]:

Պարգևներ

  • Ոսկե մեդալ` մաթեմատիկայում կատարած ներդրումների համար, Ռիգայի համալսարան և Լատվիական մաթեմատիկայի ասոցիացիա[20]:
  • Ամենաբարձր պարգևը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Ոսկե մեդալ մաթեմատիկայում օլիմպիական գործունեություն ծավալելու համար:
  • Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ (2000 թվական): Մրցանակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
  • Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ (1993 թվական): Մրցանակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
  • Հատուկ նվեր Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից (2000 թվական):

Գրքեր

  • Հանրահաշվական անհավասարություններ (տպագրված 2018 թվականին` ԱՄՆ- ում, անգլերեն լեզվով)[21]
  • Աստիճանական մոտեցումը մաթեմատիկայում (տպագրված 2018 թվականին` ԱՄՆ- ում, անգլերեն լեզվով)[22]
  • Երկրաչափական անհավասարություններ (տպագրված 2017 թվականին` Շվեյցարիայում, անգլերեն լեզվով)[23]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները 1 (տպագրված 2015 թվականին` Հարավային Կորեայում, կորեերեն լեզվով)[24]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները 2 (տպագրված 2015 թվականին` Հարավային Կորեայում, կորեերեն լեզվով)[25]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները (տպագրված 2002 թվականին` Ռուսաստանում, ռուսերեն լեզվով)[26]

Ծանոթագրություններ

  1. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  2. «International Mathematical Olympiad : 51st IMO Shortlisted Problems with Solutions» (PDF)։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  3. «XI International Zhautykov Olympiad in Sciences» (PDF)։ Srb.imomath.com։ January 2015։ Վերցված է 2016-12-18 
  4. «The ist International Olympiad of Metropolises» (PDF)։ Srb.imomath.com։ September 2016։ Վերցված է 2016-12-18 
  5. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  6. «Art of Problem Solving»։ Art of Problem Solving։ Վերցված է 2016-12-18 
  7. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  8. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  9. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  10. «A Brilliant Young Mind 2014»։ YouTube։ 2015-09-20։ Վերցված է 2016-12-18 
  11. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  12. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  13. «ZHANNA»։ Physmath.schools.am։ Վերցված է 2016-12-18 
  14. https://www.imo-official.org/participant_r.aspx?id=7234։ Վերցված է 2018-05-20 
  15. https://www.genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=198632։ Վերցված է 2018-05-20 
  16. [https:/www.springer.com/us/book/9783319706313#aboutAuthors https:/www.springer.com/us/book/9783319706313#aboutAuthors]։ Վերցված է 2018-05-21 
  17. «Books | Nairi Sedrakyan's official website»։ Sedrakyans.com։ 2012-01-31։ Վերցված է 2016-12-18 
  18. «My Publications» (PDF)։ Sedrakyans.com։ Վերցված է 2016-12-18 
  19. «International Mathematical Olympiad»։ Imo-official.org։ Վերցված է 2016-12-18 
  20. «Awards | Nairi Sedrakyan's official website»։ Sedrakyans.com։ 2012-01-31։ Վերցված է 2016-12-18 
  21. ։ 2018-05-20 https://www.springer.com/us/book/9783319778358#aboutAuthors 
  22. ։ 2018-01-28 https://www.springer.com/us/book/9783319706313#aboutAuthors 
  23. «Geometric inequalities»։ Springer.com։ Վերցված է 2017-06-28 
  24. «도서출판 교우사»։ Kyowoo.co.kr։ Վերցված է 2016-12-18 
  25. «도서출판 교우사»։ Kyowoo.co.kr։ Վերցված է 2016-12-18 
  26. «Неравенства. Методы доказательства»։ Fmllib.ru։ Վերցված է 2016-12-18