Ջաննի Վերսաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջաննի Վերսաչե
իտալ.՝ Gianni Versace
Ծնվել է դեկտեմբերի 2, 1946(1946-12-02)[1][2][3]
Ծննդավայր Ռեջիո դի Կալաբրիա, Ռեջիո Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա
Մահացել է հուլիսի 15, 1997(1997-07-15)[1][4][2][3] (50 տարեկանում)
Մահվան վայր Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[5]
Մասնագիտություն ձեռնարկատեր, դիզայներ և costume designer
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան
Կայք versace.com
Gianni Versace Վիքիպահեստում

Ջաննի Վերսաչե (իտալ.՝ Gianni Versace, դեկտեմբերի 2, 1946(1946-12-02)[1][2][3], Ռեջիո դի Կալաբրիա, Ռեջիո Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա - հուլիսի 15, 1997(1997-07-15)[1][4][2][3], Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), իտալացի մոդելյոր և դիզայներ, Վերսաչե նորաձևության տան հիմնադիր (1978):

Կենսագրություն

Կարիերան սկսել է հայրենի քաղաքում, Francesca Versace Elle, մոդայիկ հագուստի խանութում, որը պատկանում էր նրա մորը[6]: Այստեղ նա մորը օգնում էր հագուստ կարել, ընտրել աքսեսուարներ, ինչպես նաև կտոր ներկրել Միլանից, Փարիզից և Լոնդոնից: 25 տարեկանում մեկնել էր Միլան, որտեղ սկսել էր աշխատել որպես դիզայներ, մի քանի նորաձևության տներում միաժամանակ՝ Callaghan և Istante: 1973 թվականին դարձել է Byblos-ի դիզայները՝ Genny[it] նորաձևության տան երիտասարդական գծում:

Առաջին անգամ իր անվան տակ հագուստ է ներկայացրել 1978 թվականի մարտի 28-ին, Միլանում, Պալացո դելլա Պերմանենտե[it]գեղարվեստական թանգարանում: Նույն թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել կանացի հագուստի առաջին հավաքածուի ցուցադրությունը «Ջաննի Վերսաչե» ապրանքանիշի տակ: Նորաձևության տան գլխավոր ադմինիստրատորը նրա ավագ եղբայր՝ Սանտո Վերսաչեն էր, նրա քույրը՝ Դոնաթելան պատասխանատու էր ֆոտոսեսիաների համար:

1980-ական թվականներին Ջաննին սեփական ապրանքանիշի համար հագուստ է մշակում, աշխատելով նաև այլ ընկերությունների համար: 1981 թվականին նա կանացի օծանելիք է թողարկում իր անվան տակ, 1986 թվականին՝ L’Homme տղամարդկանց օծանելիքը: 1989 թվականին նա իր մասին հայտնում է բարձր նորաձևության աշխարհում, սկսելով ստեղծել բարձրակարգ կուտյուրի հավաքածուներ Atelier Versace ապրանքանիշի ներքո և ցուցադրություններ կազմակերպելով փարիզյան «Ռից» հյուրանոցում:

Իր հայտնիության գագաթնակետին Ջաննի Վերսաչեն հասել է 1990-ական թվականների սկզբին, նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Մադոննան և Ուելսի արքայադուստր Դիանան: Նա ընդլայնում է իր բիզնեսը, սկսելով ճենապակյա և ապակյա սպասքի (Rosenthal ընկերության հետ համատեղ), ինչպես նաև կահույքի և տնային պարագաների թողարկում (Versace Home ապրանքանիշի ներքո):

Բնակարաններ ուներ Միլանում և Նյու Յորքում, տուն՝ Մայամի Բիչ առողջարանային քաղաքում և առանձնատուն Իտալիայում, Կոմո լճի վրա, սիրում էր ժամանակ անց կացնել իր ընկերների՝ Էլթոն Ջոնի, Մադոննայի, Ջորջ Մայքլի ընկերակցությամբ[6]: Չէր թաքցնում իր համասեռական կողմնորոշվածությունը, 11 տարի ապրել է ոճաբան Անտոնիո դ՛Ամիկոյի հետ[7][8]:


Ջաննի Վերսաչեն գնդակահարվել էր 1997 թվականի հուլիսի 15-ին, Մայամի Բիչում, իր տան աստիճաների վրա, սերիական մարդասպան Էնդրյու Կյունենի կողմից առանց որևէ ակնհայտ պատճառի: ԶԼՄ-ում անմիջապես վարկած հայտնվեց իտալական մաֆիայի մասնակցության մասին, իսկ որոշ թերթեր կատրվածի մեջ մեղադրել էին Վերսաչե ընտանիքին: Մի քանի օր անց նրան սպանողը ոստիկանների կողմից շրջափակման մեջ գտնվելով ինքնասպանություն է գործում: Որոշ վկայությունների համաձայն մարդասպանը Վերսաչե ապրանքանիշի ներքնազգեստ էր կրում: Ջաննին թաղվել էր Կոմո լճի մոտ, Ֆոնտանելլա առանձնատան բակում, սակայն վերջինիս ռուս օլիգարխ, ռեստորատոր Արկադի Նովիկովին վաճառելուց հետո Վերսաչեի աճյունը տեղափոխվել էր Միլան:

Վերսաչեի մահից հետո ընկերության գլուխ է անցել նրա կրտսեր քույրը՝ Դոնթելա Վերսաչեն:

Ոճի յուրահատկություններ

Ջաննի Վերսաչեն միավորել է բարոկո ոճի շքեզ տարրերը և դասականության մեանդրը փոփ արտի և փանք մշակույթի տարրերի հետ, համատեղել ընձառյուծի գունազարդումը շքեզ ականթների հետ, օգտագործելով վառ հակադրական գույներ և փայլուն մակերեսներ: Նրա գրգռիչ, բաց սեքսուալ հագուստը հաճախ էր հայտնվում անճաշակության սահմանին: Վերսաչեն երեկոյան զգեստներ էր ստեղծում հիմնվելով կանացի թեթև ներքնազգեստի վրա, նորաձևություն է մտցրել սև կաշվի և ոսկե ֆուրնիտուրայի համադրությունը որոնց հետ պահանջվում էր կրել բարձրակրունկներ:

Համարվում է, որ նա է առաջինը տղամարդուն պոդիում հանել առանց փողկապի և ջինսով:

Թատրոնում

Ջաննի Վերսաչեն համագործակցել է Մորիս Բեժարի հետ, նա գրանցել է խարիոգրաֆի մի քանի բալետները, նրանց համատեղ վերջին աշխատանքը՝ «Հոգևորականի տուն» բալետն էր: Իրենց հերթին Բեժարի բալետային խմբի դերասանները մասնակցում էին մոդելյորի ցուցադրություններին: Վերսաչեի այսպիսի վերջին թատերականացված ցուցադրությունների ժամանակ մոդել Նաոմի Քեմփբելը մոդելյորի վրա ատրճանակ է պահել, որը ավելի ուշ որակվել էր նախանշան:

Վերսաչեի աշխատանքներից են՝ Վիլիամ Ֆորսայթի Herman Schmerman բալետի պրովոկացիոն կոստյումները:

Մատենագիտություն

Ջաննի Վերսաչե՝ Rock and Royalty գրքի հեղինակ:

Ֆիլմագրություն

  • Վերսաչե բրենդի մասին նկարահանվել էր «Վերսաչեի տուն» ֆիլմը (անգլ.՝ House of Versace).
  • Հանցագործություների ամերիկյան պատմություն 2-րդ եթերաշրջան (2017)

Ճանաչում և պարգևներ

  • «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» տիտղոսի կոմանդոր (1986):
  • Փարիզ քաղաքի մեծ ոսկե մեդալ:

Գրականություն

М. Кастель. Миф о Версаче: Биография / Пер. с ит. А.Борисовой. СПб.: Азбука-классика, 2008. 352 с. + вклейка (32 с.), 15 000 экз., ISBN 978-5-395-00095-8

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ