Պորտալ:Կենդանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ Խորհրդարան Նախագիծ:Կենդանիներ Նախագծի քննարկում



 
 
Կենդանիների պորտալ Կենդանիների պորտալ
Animal diversity October 2007 for thumbnail.jpg
Կենդանիները օրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա, որը ներկայումս ունի թագավորության աստիճան։ Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան։ Կենդանիները համարվում են էուկարիոտներ՝ այսինքն ունեն կորիզավոր բջիջներ։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ։ Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն։ Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին։ Երբեմն կենդանիներ ասելով հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները։ Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ (ոստրեներ, կաղամարներ, ութոտանիներ, խխունջներ), հոդվածոտանիներ (միջատներ, սարդեր, խաչափառներ, կարիճներ, հազարոտանիներ և այլն), օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։
 
 
Ընտրված հոդված Ընտրված հոդված
Inachis io Lill-Jansskogen.JPG
Թիթեռներ, լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վերջույթներից։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից։ Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են Դիլիջանի, Գուգարքի, Իջևանի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Կապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ շարունակություն...
 
 
Ընտրված կենդանի Ընտրված կենդանի
Bald Eagle Portrait.jpg
Սպիտակագլուխ ծովարծիվը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայում: Լինելով մայրցամաքի օրնիտոֆաունայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը, այս թռչունը քարարծվի հետ միասին էական դեր են խաղում տարածաշրջանի երկրների մշակույթների և սովորությունների մեջ։ Տիպիկ արծիվների հետ ունի արտաքին նմանություն սակայն ի տարբերություն նրանց, մասնագիտացած են ձկների որսում։ Այդ պատճառով թռչունները տեղակայվում են ծովափերին և մեծ ջրամբարների ափերին։ Ծովարծիվը ձուկը բռնում է ջրի մակերեսից, բայց նրա հետևից չի սուզվում, ինչպես իր ցեղակից ջրարծիվը: Բացի իր հիմնական կերից, սպիտակագլուխ ծովարծիվը որսում է ջրալող թռչուններ և ոչ մեծ կաթնասուններ։ Թռչունը հաճույքով այլ փետրավոր գիշատիչներից խլում է որսած ձուկը, ինչպես նաև վերցնում է ջրի երեսին լողացող սատկած ձուկը և սնվում է ցամաքային շարունակություն...
 
 
Ընտրված ձուկ Ընտրված ձուկ
White shark.jpg
Սպիտակ շնաձուկ կամ մեծ սպիտակ շնաձուկ, կռճիկային ձկների սպիտակ շնաձկների ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքի միակ ներկայացուցիչ։ Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր կամ կարխարոդոն)։ ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։ Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է։ Միջին երկարությունը մինչև 4,6 մետր է: Հանդիպել են նաև մինչև շարունակելի...
 
 
Ամենայուրօրինակ կենդանի Ամենայուրօրինակ կենդանի
Opossum 3.jpg
Վիրջինյան պարկամուկը Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կաթնասունների դասի, պարկամուկների կարգի և ընտանիքի ողնաշարավոր կենդանի է։ Տարածված են Կոստա Ռիկայից Հյուսիսային Ամերիկայի վերջը՝ Ալյասկա թերակղզին ընկած հատվածում։ Տարածված են հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Մեքսիկայում և այլ երկրներում։ Վիրջինյան պարկամկները կատվի չափսերի կենդանիներ են։ Մարմնի երկարությունը հասնում է 33-ից 55 սմ-ի, իսկ պոչի երկարությունը՝ 25-ից 54 սմ-ի։ Չափահաս կաթնասունների քաշը տատանվում է 1,9-ից 6 կգ-ի։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են և ուժեղ (սովորաբար արուների քաշը տատանվում է 2,1-2,8 կգ-ի)։ Էգերը փոքր են, թեթև և համեմատաբար ավելի թույլ, իսկ քաշը՝ 1,9-2,1 կգ։ Ունեն երկար վիբրիսներ (բեղիկներ)։ Վիբրիսները վկայում են այն մասին, որ այս տեսակները ցեղային կապեր շարունակություն...
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ
 
 
Գիտե՞ք դուք արդյոք Գիտե՞ք դուք արդյոք
 
 
Ընտրված պատկեր Ընտրված պատկեր
Սովորական իգուանա