Թունջելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Թունջելի
թուրք.՝ Tunceli
Tunceli.jpg
Կոորդինատներ: 39°6′22″ հս․ լ. 39°32′53″ ավ. ե. / 39.10611° հս․. լ. 39.54806° ավ. ե. / 39.10611; 39.54806
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Թունջելի նահանգ
Մակերես 882 կմ²
ԲԾՄ 940±1 մետր
Խոսվող լեզուներ թուրքերեն
Բնակչություն 28 586 մարդ (2008)
Ագլոմերացիա 33 316
Ազգային կազմ թուրքեր, քրդեր
Կրոնական կազմ մուսուլմաններ
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ 428
Փոստային ինդեքսներ 62000
Ավտոմոբիլային կոդ 62
Պաշտոնական կայք tunceli.bel.tr
##Թունջելի (Թուրքիա)
Red pog.png

Թունջելի (թուրք.՝ Tunceli, քրդ.՝  Dersim, զազակի՝ Desim), Թունջելիի հին անվանումը՝ զազակի՝ Mamekiye), քաղաք Թուրքիայի արևելյան հատվածում, Թունջելի նահանգում: Այն նահանգի նահանգակենտրոնն է: Տեղակայված է Արևելյան Անատոլիայի կենտրոնական հատվածում: Թունջելիի նախկին անվանումը եղել է Մամիկի (հայերեն Մամիկոն բառից), այնուհետև Քալան[1]:

Աշխարհագրություն

Թունջելին տեղակայված է Մունզուր և Փյուլումլուր գետերի միախառնումից դեպի հյուսիս: Քաղաքը կառուցվել է Մունզուրի դաշտում, որը հայտնի է իր բնության հրաշալիքներով: Քաղաքը շրջափակված է բարձր լեռներով: 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 32 815 մարդ[2]: Թունջելի նահանգը Թուրքիայի ամենաքիչ բնակեցված նահանգներից է:

Պատմություն

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Թունջելին (այն ժամանակ կոչվել է Քալան) եղել է Դերսիմի գավառի մի մասը: 1847 թվականին Դերսիմը դարձել է սանջաք: Վերջինս վարչական պատմական միավոր, որը ավելի փոքր էր, քան գավառը: Սանջաքի կենտրոնը եղել է Խոզաթ գյուղաքաղաքը: Հանրապետության ժամանակաշրջանում Թունջելի նահանգը ձևավորվել է 1935 թվականին: 1946 թվականին Քալանը վերանվանվել է Թունջելի և դարձել նահանգի նահանգակենտրոն[3]:

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Ցորենը հիմնական գյուղատնտեսական արտադրանքն է, որով զբաղվում են շրջանում: Շրջանը հարուստ է նաև քրոմե աղով և մարմարով: Սակայն հիմնականում արտադրվում է միայն աղ: Գործում են քիչ քանակությամբ գործարաններ, որոնք թողարկում են գյուղատնտեսական արտադրանք[4]:

Ծանոթագրություններ

  1. Tahir Sezen, Osmanlı Yer Adları (Alfabetik Sırayla), T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, Yayın Nu 21, Ankara, p. 265.
  2. Turkish statistical Institute
  3. Tunceli governor's page on history(թուրքերեն)
  4. Tunceli governor's page on Economy (թուրքերեն)